Էդուարդ Շարմազանովը կգլխավորի ԱՊՀ դիտորդական առաքելությունը Ղրղզստանում
Արտաքին ՔաղաքականՆոյեմբերի 24-ին Սանտկ Պետերբուրգի Տավիրդյան պալատում ՀՀ Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Ղրղզստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Չինիբայ Թուրսունբեկովի հետ:
Հանդիպումը կայացել է ղրղզական կողմի նախաձեռնությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ղրղզական միջխորհրդարանական հարաբերություններին առընչվող հարցեր, կարևորվել է միջազգային հարթակներում համագործակցված աշխատանքը:
Չ. Թուրսունբեկովը նշել է, որ հայ -ղրղզական հարաբերությունների զարգացման համար շատ կարևոր է Հայաստանի և Ղրղզստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն, իսկ ՀՀ Աժ փոխնախագահ Է. Շարմազանովը կարևորել է ՀԱՊԿ-ի շրջանակներում երկու պետությունների խորհրդարանական պատվիրակությունների համագործակցված աշխատանքը:
Հանդիպման վերջում Ղրղզստանի խորհրդարանի նախագահն առաջարկել է ՀՀ Աժ փոխնախագահին գլխավորել Ղրղզստանի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը: