Սուրիկ Խաչատրյանի որդին կապ չունի. Կովալենկո Շահգալդյանը՝ թոռան դանակահարության մասին
ԻրավունքԱռավոտյան տեղեկություն հրապարակվեց, որ Ծաղկաձորում Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռանը դանակահարել են և դրա մեջ կասկածվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին:
Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ Սուրիկ Խաչատրյանի որդին դեպքի հետ որևէ կապ չունի: Նրա խոսքով՝ իր թոռնիկը շուտով տանը կլինի, լուրջ վերք չունի:
Շահգալդյանը միաժամանակ չհերքեց, որ իր թոռնիկն ու Սուրիկ Խաչատրյանի որդին մտերիմ ընկերներ են: