Սիրիայում 18 թուրք զինվոր է սպանվել
ԱշխարհԹուրքական զինված ուժերի կողմից Սիրիայի տարացքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ իրականացվող «Եփրատի վահան» գործողության շրջանակներում 18 թուրք զինվոր է սպանվել:
Այս մասին հայտնում է թուրքական haberler.com լրատվական կայքը:
Սպանված 18 զինվորներից 15-ը սպանվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների կողմից, 3-ը' սիրիական բանակի զինվորների կողմից:
Թուրքիայի զինված ուժերն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի պատրվակով 2016 թվականի օգոստոսի 24-ին ներխուժել են սիրիական Ջերաբուլուս քաղաք, որտեղ իրականում պայքարում են սիրիացի քրդերի դեմ: Գործողությունը ստացել է «Եփրատի վահան» անունը:
Այդ գործողությամբ Թուրքիան փորձում է Եփրատի արեւմտյան ափից դուրս մղել քրդական ինքնապաշտպանական ուժերը' երկյուղելով, որ սիրիացի քրդերը կարող են ինքնավարություն ստեղծել Եփրատի արեւելյան եւ արեւմտյան ափերին եւ դրանով ամբողջությամբ իրենց ձեռքը վերցնել 900 կմ երկարությամբ թուրք-սիրիական սահմանը: