«Հրապարակ». ԲՀԿ-ն վերջնական «մաքրել» է իր ցուցակը. Հմայակ Հովհաննիսյանը ցուցակում չէ
Armenian PressԵրեկ ԲՀԿ-ն վերջնական «մաքրել»-պատրաստել է իր ցուցակը և այսօր կամ վաղը կներկայացնի ԿԸՀ: Երեք օր շարունակ Գագիկ Ծառուկյանը հանդիպումներ էր ունենում թե՛ ցուցակում մնացողների, թե՛ դուրս եկողների հետ: «Ըմբոստներից» ցուցակում չկա միայն Հմայակ Հովհաննիսյանը։
Ծառուկյանը նրա հետ հանդիպել է երկուշաբթի օրը, «բացատրել», թե որտեղ են «ձմեռում ԲՀԿ խեցգետինները», որից հետո Հմայակը շատ տխուր հեռացել է Ծառուկյանի աշխատասենյակից: Թերթը գրում է, որ չար լեզուներն ասում են, թե նա հրաժարվել է դիմում գրել, սակայն Ծառուկյանի «հայրական» ապտակից հետո գրել է: Ինչ վերաբերում է մյուս «ըմբոստներին»՝ կոալիցիային դեմ արտահայտվածներին, ապա Վահե Հովհաննիսյանն ինքնաբացարկի դիմում գրել է, սակայն ապագա պատգամավորների ցանկի մեջ է՝ թերթը նշում է սակայն, որ ասւմ են, թե դա առայժմ: Իսկ Գուրգեն Արսենյանն ու Վարդան Օսկանյանը դիմումներ չեն գրել: Էլի ասում են՝ առայժմ:
Դիմում գրածներից Ռուբեն Գևորգյանին Ծառուկյանը կանչել և ասել է, որ նա մանդատ ստանալու է: Մանդատ չի ստանա Թամարա Պողոսյանը, կստանան Էլինար Վարդանյանը, Վահան Բաբայանը, Տիգրան Ուրիխանյանը, նաև Արագած Ախոյանը: