«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ Քոչարյան Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար Մարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն Իրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվել Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Թուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-ի ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին 

Ամեն ինչ լավ ենք արել, լավ է եղել, բայց թե ինչու է մոտ 300 հազար մարդ գնացել երկրից, 900 հազար մարդ աղքատ, հայտնի չէ. Կարապետյան

Քաղաքական

ԼՈՒՐԵՐ.com-ի զրուցակիցն է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

-Պարոն Կարապետյան, վարչապետ Կարեն Կարապետյանն այլ տարբերակ ունե՞ր, քան ՀՀԿ-ական դառնալը և ո՞ւր մնաց ազգային համաձայնության կառավարության ստեղծումը, որի մասին Սերժ Սարգսյանը հայտարարություններ էր անում:

-Ես չգիտեմ՝ նա այլ տարբերակ ուներ, թե չէ, բայց ցանկացած մարդ՝ տարբերակ ունի: Իսկ իմիջային խնդիրների հետ կապված՝ ես կարծում եմ՝ սխալ որոշում էր: Ես առաջինն եմ ասել, որ խորհրդարանական կառավարման պարագայում չի կարող լինել անկուսակցական վարչապետ: Դրա համար՝ ինձ համար մի քիչ դժվար է քննադատելը: Քաղաքական տեսակետից՝ մենք եկանք հետևյալ վիճակին, երբ հանեցին Հովիկ Աբրահամյանին և նշանակեցին անկուսակցականին: Նպատակն ազգային համաձայնության կառավարություն ստեղծելն էր, իսկ անկուսակցականի համար ավելի հեշտ կլիներ այդ ազգային համաձայնության կառավարություն ստեղծելը: Հիմա ասում են, որ դա հնարավոր է՝ լինի խորհրդարանական ընտրություններից հետո, դա էլ քաղաքական առումով նոնսենս է, որովհետև եթե անկուսակցական վարչապետին չհաջողվեց ազգային միասնության կառավարություն հավաքել, ընտրություններից հետո ինչպե՞ս է լինելու, եթե, ենթադրենք, իշխանությունն էլի հաղթանակ գրանցի: Ընդհակառակը, այդ առումով իրավիճակն ավելի է բարդանալու: Իմ կարծիքով՝ պետք չէր ամպագոռգոռ հայտարարություններ անել համազգային կուսակցություն ստեղծելու մասին, ասել, որ այս համագումարը դարակազմիկ կլինի և այլն: Վերջին տարիների ամենավատ համագումարն էր, ի՞նչ դարակազմիկ:

-Անցում կատարենք ՀՀԿ համագումարին և դրա ընթացքում հնչեցված հայտարարություններին: Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ խորհրդարանական ընտրություններից հետո Կարեն Կարապետյանը լինելու է իրենց թեկնածուն, կամ, այլ կերպ ասած՝ մնալու է վարչապետի պաշտոնին:

-Ես չեմ հասկանում՝ եթե իրավական տեսանկյունից այդ մարդը խնդիրներ ունի, ինչպե՞ս է ստացվելու: Դրա համար՝ ես միշտ ասել եմ՝ պետք չէ մի բան ասել և հետո այդ ասածի ձեռքը կրակն ընկնել: Ուզում էին անել լավ, բայց ստացվեց՝ ինչպես միշտ: Ի՞նչ է ասում Սերժ Սարգսյանը. ասեմ՝ առանց ծաղրելու և հեգնելու: Համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանի ճառն ու ելույթը ցույց տվեցին, որ այդ մարդն արդեն չգիտի՝ ինչ անել, ոնց անել, ուղղակի չգիտի: Մի հատ լուծում չկա: Բացի գովեստից՝ ոչ մի ուրիշ բան չկա: Ճառում ոչ անալիզ, ոչ ստրատեգիական ուղղություններ՝ չկար, աշխարհաքաղաքական նոր իրավիճակում Հայաստանի քայլերի վերաբերյալ ոչ մի խոսք չկար: Ոչ մի անալիզ չկա՝ ամեն ինչ լավ է եղել: Այդ դեպքում՝ հասկանալի չէ, թե ինչու է երկու կառավարություն փոխել: Մի հատ հարց տվեք՝ եթե ամեն ինչ լավ է եղել, այդպիսի թվեր են եղել, երկու կառավարություն ինչո՞ւ են փոխել:

-Համագումարի ժամանակ Սարգսյանը անդրադարձ է կատարել մարդ-կուսակցություններին, նշելով՝ «Նոր Սահմանադրությամբ էապես բարձրանում է կուսակցությունների դերը մեր հասարակական-քաղաքական կյանքում: Այսուհետ ինքնաբերաբար անհետանալու են մարդ-կուսակցությունները կամ ակումբ-կուսակցությունները»: Ի՞նչ նկատի ունի Սարգսյանը, Ձեր կարծիքով:

-Մի բան ասեմ: Հանրապետականի մտածողության մեջ կա հետևյալը. Կան ինչ-որ անհատներ, որոնք կուսակցական այդ ուժը չունեն, բայց անհատներ են, որոնց պետք է ընդգրկել, ինչպես Խոսրովին Հարությունյան, Արտաշեսին Գեղամյան և այլն: Դա ինչ-որ տեղ քողարկված առաջարկ է բոլոր այդ մարդկանց՝ մեծանալ, դառնալ մեծ կուսակցություն: Ասեմ ինչու: Սերժ Սարգսյանը 2018-ի դիլեմայի առաջ է՝ ինչպես կմոտենա երկիրը 2018-ին. նա որոշում կկայացնի՝ կամ Կարապետյանի հետ տեղերով կփոխվի, ինչպես Պուտին-Մեդվեդևը, կամ 2018-ին, տեսնելով, որ իր հետ գալը դառնում է անհնար, կորոշի Բրեժնեվյան կառավարում մտցնել, կառավարել ուղղակի, կուսակցության բոլոր որոշումները նախագահն ընդունի և այլն: Կարծեմ՝ հիմա կանոնադրության փոփոխություն էլ են արել՝ ավելացնելով նախագահի լիազորությունները:

-Վերջիվերջո, Պարոն Կարապետյանի՝ վարչապետի, անդամակցումը ՀՀԿ-ին՝ կուսակցության հաղթանա՞կն էր, թե՞ պարտությունը:

-Ես կասեմ, որ դա հանրապետականի ամենալուրջ պարտություններից մեկն էր: Ինչի՞ համար էին բերել Կարապետյանին՝ հայտնի է: Մտածում էին՝ նոր մարդ է, մտածողության փոփոխություն կլինի, ազատ շփումներ կունենա մյուս կուսակցությունների հետ: Սա լուրջ տապալում է: Երկու կարծիք լինել չի կարող: Ի սկզբանե պետք էր մտածել՝ ինչպիսի կառավարում է լինելու՝ կոլիցիո՞ն, թե՞ վարչապետական, ու վարչապետը լինելու է անկուսակցական: Այստեղ հակասություն կար, և դա լուծեցին՝ հանրապետականացնելով վարչապետին: Կամ ինքն իր կուսակցությունը պետք է ունենար, կամ դաշինք կազմեր, վախեցան. ասացին՝ արի, մտի ՀՀԿ, հարցը լուծենք: Արդեն հասկանալի է՝ Հանրապետական կուսակցությունը նորմալ ընտրությունների պարագայում չի կարող մեկ ձայն ստանալ: Միանշանակ պարզ դարձավ՝ Կարեն Կարապետյանի գործոնը չբերեց այն փոփոխություններին, որը պետք էր: Երևում է՝ ոչ մի հարց չի լուծում, հասարակության մեջ վստահությունը վերականգնել չհաջողվեց:

-Եվ վերջում, ամփոփենք Կարապետյանի և ՀՀԿ-ի թեման. վարչապետի անդամագրումից հետո հայտարարվեց, որ մոտ 7000 մարդ մի գիշերում ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել: Ըստ Ձեզ՝ ովքեր են եղել նրանք և արդյո՞ք այս իրավիճակում նման բան հնարավոր էր:

-Մի քիչ դժվարանում եմ ասել, որովհետև հայտարարություն՝ արել են: Չնայած՝ կարող եմ ասել՝ երևի Գազպրոմի Միլլերն էլ է հանրապետական: Հասկանալի է, որ բոլոր գազալցակայանների աշխատակիցներն են համալրել շարքերը: Ենթադրենք՝ 7000 չէ, 17.000 է, հետո ինչ: Ուզում են ցույց տալ, որ Կարեն Կարապետյանի մուտքն այսքան մարդու ոգևորել է: Իսկ մյուս կողմից՝ ուզում են ցույց տալ, որ Կարապետյանը կուսակցության մեջ թիմ ունի: Սա երևի վարկանիշի իջեցման կոմպենսացիան է: Բայց, եթե նկատում եք, այդ խոսակցություններն արագ փակվեցին: Մի բան կասեմ՝ Կարեն Կարապետյանը կլինի ՀՀԿ-ական, թե չէ, դա Հայաստանի քաղաքական, տնտեսական հարցերը չի լուծի:

Հարցազրույցը՝ Քրիստինա Աղալարյանի

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներումՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Ամենադիտված