ՍԴ դատավորի թեկնածու ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը Դավիթ Գյուրջինյանն ընտրվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին Մոսկվայի դատարանը ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվող 9-րդ անձին Արագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Հայաստանին գումար չեն տալու «Խաղաղության եվրոպական հիմնադրամից»․ ՌԴ ԱԳՆ Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմին Տաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարան 

Ողջամիտ չէ, երբ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները չեն հարգում իրենց ստորագրությունները. Շարմազանով

Արցախ

Ղարաբաղյան հարցը պետք է լուծվի ՄԽ համանախագահության ձևաչափի ֆորմատով և հայտնի երեք սկզբունքների հիման վրա: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Բելառուսի և Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությանն, ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշել են, թե Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի տարածքային ամբողջականության բանաձևի հիման վրա, որտեղ խոսք չի գնում ազգերի ինքնորոշման իրավունքի մասին: Ավելին՝ Հայաստանի դաշնակից Բելառուսի նախագահը պաշտոնապես հայտարարել է, որ Ադրբեջանն այդ հարցում հույսը կարող է դնել Բելառուսի վրա:
«Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը բացառապես պետք է լուծվի խաղաղ բանակցային գործընթացի միջոցով, որը ենթադրում է նաև ազգերի ինքնորոշման իրավունք: Ես այդ մասին ասել եմ նաև չորս օր առաջ՝ Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպմանը, որին ներկա է եղել նաև Բելառուսի Ազգային ժողովի նախագահը: Մեր գործընկերներին հստակ ձևակերպմամբ հասկացրել եմ, որ պետք էր վաղուց հասկանալ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անկախությունն այլընտրանք չունի: Այս հայտարարությունը մեր Բելառուսի գործընկերը շատ լավ լսել ու շատ լավ հասկացել է»,- ասաց նա:

Շարմազանովը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Ղարաբաղի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր հետագա ճակատագիրը, իհարկե՝ երեք հայտնի սկզբունքների հիման վրա:

Հարցին՝ ինչ է նկատի ունեցել Լուկաշենկոն, երբ հայտարարել է, որ Ադրբեջանը կարող է հույսը դնել Բելառուսի վրա, Շարմազանովը պատասխանեց. «Ես չգիտեմ, թե ինչ է նկատի ունեցել և ում վրա կարող է հույսը դնել Ադրբեջանը, բայց մենք մեր հույսը դրել ենք մեզ վրա. մեր ուժերի ու սպառազինության, ինչպես նաև մեր դաշնակիցների հետ համագործակցության վրա»:

Դիտարկմանը, որ ՀԱՊԿ-ում մեր դաշնակիցն է նաև Բելառուսը, մենք չպե՞տք է կոշտ դիրքորոշում ցուցաբերենք, ԱԺ փոխնախագահը շեշտեց, որ Հայաստանը մեկ անգամ արդեն այդ կապակցությամբ կոշտ դիրքորոշում արտահայտել է, և հիշեցրեց, որ ապրիլյան պատերազմից հետո Բելառուսի դեսպանը հրավիրվել է արտգործնախարարություն, որտեղ հստակ ասվել է, որ անթույլատրելի է, երբ ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչները նման դիրքորոշում են ցուցաբերում: «Բացի դա՝ 2016 թվականի հոկտեմբերի 14-ին կայացած ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների հանդիպման ժամանակ Երևանում ստորագրվել է հռաչակագիր՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, որի տակ՝ բացի Ղազախստանի նախագահ Նազարբաևից, ստորագրել են բոլորը, այդ թվում՝ նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Այդ հռչակագրում հստակ գրված է, թե Լեռնային Ղարաբաղի հարցն ինչպես պետք է լուծվի: Մենք այդ հռչակագիրն ենք հիմք ընդունում որպես Բելառուսի և ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտոնական դիրքորոշում: Այդ դեկլարացիայի բոլոր խախտումները նշանակում է, որ մարդիկ չեն իրականացնում ՀԱՊԿ պաշտոնական դիրքորոշումը: Ողջամիտ չէ, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները կամ ներկայացուցիչները չեն հարգում իրենց ստորագրությունները»,- եզրափակեց նա:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՍԴ դատավորի թեկնածու ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը Դավիթ Գյուրջինյանն ընտրվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահինՄոսկվայի դատարանը ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվող 9-րդ անձինԱրագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Հայաստանին գումար չեն տալու «Խաղաղության եվրոպական հիմնադրամից»․ ՌԴ ԱԳՆՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմինՏաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել«ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովը կարող է դրդել Հայաստանին նոր սադրանքների». Բայրամով Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարանԱԺ այցելած ԵՊՀ ուսանողներին է ներկայացվել խորհրդարանական դիվանագիտությունը Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան ««Թատերական շաբաթ» ծրագիրը ոգևորել է երեխաներին և թատերական հանրությանը». Դանիել Դանիելյան Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Չինաստանն անապատում կառուցել է Թայվանի մայրաքաղաքի կենտրոնի ճշգրիտ կրկնօրինակը. BildՎաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներինԱնդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթներն արգենտինական թիմում Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունըԾանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել էՎերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին
Ամենադիտված