«Փաստ». Լյուդմիլա Սարգսյանի քաղաքական ապագան կորոշվի Գուրգեն Եղիազարյանի հետ միասին
Հայկական Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի քաղաքական ապագան շարունակում է անորոշ մնալ։ Վերջերս հայտնի դարձավ, որ նա չի ընդգրկվելու ԲՀԿ ցուցակում։ Ինքը՝ Լյուդմիլա Սարգսյանը, այս առիթով հայտարարել է, թե դեռևս քաղաքական քննարկումներ են ընթանում և չի կարող ասել, թե ապագայում ինչ որոշումներ կլինեն։
Ինչպես հայտնի է դարձել «Փաստին», ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժերն իրապես չեն բացառում Լյուդմիլա Սարգսյանի հետ հետագա համագործակցությունը։ Դիտարկվում է, սակայն, քաղաքական այնպիսի ֆորմատ, որտեղ նա կընդգրկվի Գուրգեն Եղիազարյանի հետ միասին։
Վերջինս մշտապես բավականին սերտ առնչություն է ունեցել Լյուդմիլա Սարգսյանի քաղաքական գործունեության հետ:
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: