Օբաման վառել է Սպիտակ տան սուրբծննդյան եղևնու լույսերը
ԱՄՆԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մասնակցել է Սպիտակ տան առջև գտնվող ԱՄՆ գլխավոր սուրբծննդյան եղևնու լույսերի վառման արարողությանը։ Ելույթում, որը հեռարձակվել է Սպիտակ տան կայքում, Օբաման գովասանքով է խոսել ամերիկյան արժեքների մասին, որոնք միավորում են բոլոր ամերիկացիներին։
«Մեզ միավորում է շատ ավելին, քան տանաջատում»,-ասել է Օբաման։ Նա երախտագիտություն է հայտնել ամերիկացիներին նրանց նախագահը լինելու պատվի համար։ Դա Վաշինգտոնում գլխավոր տոնածառի լույսերի վառման թվով 94-րդ արարողությունն էր, 8-րդն ու վերջինը Օբամայի համար։ Նշվում է, որ ծառը բերվել էր Փենսիլվանիայից։
Օբաման պաշտոնից կհեռանա հունվարի 20-ին, պետության ղեկավար կդառնա հանրապետական Դոնալդ Թրամփը։