«Տաշիր»-ի արդյունքը՝ ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունում
ՍպորտՀայաստանը ներկայացնող «Տաշիր» թիմն ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունում զբաղեցրեց 4-րդ տեղը:
3-րդ տեղի համար պայքարում՝ «Տաշիր»-ը մրցում էր Ուկրաինան ներկայացնող «Զդորովյե» թիմի հետ, որին զիջել է 2:6 հաշվով:
Աշխարհի ակումբային առաջնությունում «Տաշիր» ակումբի կազմում հանդես են եկել Նարեկ Խաչատրյանը (57կգ), Գարիկ Բարսեղյանը (61կգ), Նարեկ Սիրունյանը (65կգ), Վալտեր Մարգարյանը (70կգ), Սուրեն Խաչատրյանը (74կգ), Վահե Թամրազյանը (86կգ), Շամիր Աթյանը (97կգ) և Անդրանիկ Գալստյանը (125կգ):