Անօդաչուն հեռախոսներ և սղոցի սայր է հասցրել Դանիայի բանտ
ԱշխարհԴանիայի Նյուբերգ քաղաքում անօդաչու թռչող ապարատը բանտ է տարել իրեր, որոնք անհրաժեշտ են փախուստի համար: Այս մասին տեղեկացնում Reuters-ը:
Նոյեմբերի լույս 22-ի գիշերը հսկիչները նկատել են դրոն, որը բարձրանում էր բանտի չորրորդ հարկի խցերից մեկի լուսամուտի մոտ: Ապարատը հաջողությամբ տեղ է հասցրել բեռը եւ հեռացել մթության մեջ:
Մաքսանենգ բեռն անհապաղ առգրավել են: Ծանրոցում հայտնաբերել են ձեռքի երկու հեռախոս, սղոցի սայր եւ այլ իրեր, որոնք կարող էին օգտակար լինել բանտից փախուստի դիմելիս:
Ըստ երեւույթին ապարատը կառավարել է բանտարկյալներից մեկի հանցակիցը: Իրավապահ մարմիններին չի հաջողվել նրան բռնել:
«Մեր բախտը բերեց, որ դրոնը հայտնաբերեցինք,- հայտարարել է Դանիայի բանտերի միություն կազմակերպության ներկայացուցիչ Քիմ Օստերբայը:- Հաջորդ անգամ կարող է այլ կերպ լինել»: