ԱՄՆ-ում ձրի պիցցա են բաժանում

2012-05-23 14:35:07

Ամերիկյան Pizza Patron ցանցը սկսել է «Pizza Por Favor» ակցիան, որի ընթացքում յուրաքանչյուրն, ով իր պատվերը կկատարի իսպաներենով, անվճար կստանա մեծ Պեպպերոնի, հայտնում է MarketWatch-ը։ Ակցիան անցկացվում է ամեն օր, ժամը 17-20-ն ընկած ժամանակահատվածում։ Յուրաքանչյուր մասնակցի պիցցա տրվում է մեկ անգամ միայն։

Ակցիան տարվա մեջ նախատեսված նմանատիպ երեք ակցիաներից առաջին է։ Այն նպատակ ունի ընգծել ԱՄՆ օտարալեզու համայքների հաջողությունները, ինչպես նաև դրդել ամենրիկացիների իսպաներեն սովորել։

Pizza Patron-ը շարունակում է Pizza For Pesos ցանցի 2007 թվականի ավանդույթը, որն առաջարկում էր պիցցայի դիմաց վճարել պեսոներով։ Այս նորամուծությունը, չնայած օտարալեզու համայնքների դեմ հանդես եկողների, մինչ օրս դեռ գործում է։ Այժմյան ակցիայի հանդեպ բլոգերների արձագանքները հիմնականում բացասական են։

Pizza Patron-ը ԱՄՆ 7 նահանգներում ունի 104 ռեստորան, դեռ 80-ը սպասում են իրենց բացմանը։ Ցանցի աշխատակիցների մի զգալի մաս ունի մեքսիկական ծագում։

 

Դիտվել է 429 անգամ:
Լրահոս
2 Սեպ
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը