Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել ու հետաձգվել է 70 չվերթ
ՀասարակությունՄոսկվայի օդանավակայաններում չեղարկվել ու հետաձգվել են 70 չվերթեր: Դա երևում է «Յանդեքս: Չվացուցակ» պորտալում զետեղված տեղեկատվությունից:
Դրանում նշվում է, որ «Շերեմետևո» օդանավակայանում չեղարկվել է 31 չվերթ, եւս 14-ը հետաձգվել է: «Դոմոդեդովո» օդանավակայանում չեղարկվել է 8, հետաձգվել՝ 17 չվերթ:
«Վնուկովո» եւ «Ժուկովսկի» օդանավակայաններում չեղարկված ու հետաձգված չվերթեր չկան:
Ավելի վաղ դիսպետչերական ծառայությունների աղբյուրը «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ դեկտեմբերի 5-ի երեկոյան եւ գիշերը շուրջ 20 չվերթեր անբարենպաստ եղանակի պատճառով չեն կարողացել վայրէջք կատարել «Դոմոդեդովո»-ում»: