Սաթենիկ Թելֆեջյանը ժառանգություն ստացած հողատարածքը նվիրաբերել է Խարբերդի մանկատանը

2016-12-06 21:21:49

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հյուրընկալել է քաղաքացի Սաթենիկ Թելֆեջյանին, ով ցանկություն է հայտնել Խարբերդ համայնքում եղբորից ժառանգություն ստացած 31,7 հա հողատարածքը նվիրաբերության կարգով փոխանցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Խարբերդի մասնագիտացված մանկատանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել տիկին Թելֆեջյանին՝ նախաձեռնության համար. «Շատ շնորհակալ եմ ամեն ինչի համար, Ձեր՝ անհանգիստ լինելու համար, ցանկանում եմ Ձեզ ամենայն բարիք»:

Իր հերթին, տիկին Թելֆեջյանը վարչապետին մաղթել է հաջողություններ՝ նշելով. «Ես իմ կյանքի վերջին օղակում եմ և ի սրտե ցանկանում եմ Ձեզ հաջողություններ, որ իմ հայրենիքը շատ մեծ մակարդակի հասնի. մեծ հույս ունեմ»:

Այնուհետև Սաթենիկ Թելֆեջյանը և «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հարություն Բալասանյանը ստորագրել են հողատարածքը նվիրաբերելու փաստաթուղթը՝ նոտարի հաստատմամբ:

Դիտվել է 1075 անգամ:


Լրահոս
24 Հուն
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը