Հալեպում ռուս գնդապետ է զոհվել
ԱշխարհՍիրիայում ընդդիմության զինյալների կողմից Հալեպի արեւմտյան մասի բնակելի թաղամասերից մեկի գնդակոծման ընթացքում ստացած վերքերից մահացել է ռուս գնդապետ Ռուսլան Գալիցկին: Այդ մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
«Ծանր վիրավորվելու հետեւանքով հոսպիտալում վախճանվել է գնդապետ Ռուսլան Գալիցկին: Ռուս զինվորական բժիշկները մի քանի օր շարունակ պայքարում էին նրա կյանքի համար: Սպան վերքեր էր ստացել «ընդդիմության» զինյալների կողմից Հալեպի արեւմտյան մասի բնակելի թաղամասերից մեկի հրետակոծության ընթացքում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես ճշտել են պաշտպանության նախարարությունում, Սիրիայում Գալիցկին առաջադրանքներ էր կատարում ռուսաստանցի ռազմական խորհրդականների խմբի կազմում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: