«Հայկական վերածնունդ»-ին անդամակցել է շուրջ 500 երիտասարդ
ՔաղաքականՀանրապետականի օրինակը՝ Կարեն Կարապետյանի եւ 7.000 նոր անդամի ընդունումը, մյուս կուսակցություններում էլ է նման գործընթացներ խթանել. տեղեկացանք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությանն օրերս անդամակցել է շուրջ 500 երիտասարդ՝ Երեւանից եւ մարզերից:
Արթուր Բաղդասարյանը «տեղերում» աշխատանքի բոլոր նրբություններին տիրապետում է և հիմա ինտենսիվ սկսել է ընտրությունների նախապատրաստությունը։
Դեկտեմբերի 24-ին էլ տեղի կունենա ՀՎԿ երիտթևի համագումարը, որը, ըստ որոշ լուրերի, ավելի տպավորիչ է լինելու, քան որոշ կուսակցությունների բուն համագումարները: