Նստարանին ապրող Մկրտչյանները 4-րդ ձմեռը կանցկացնեն բաց երկնքի տակ (լուսանկարներ)
ՀասարակությունՖրանսիայի դեսպանատան դիմաց՝ Մյասնիկյանի արձանի մոտ «բնակություն» հաստատած Մկրտչյանների ընտանիքը 4-րդ ձմեռը կանցկացնի այստեղ:
Մկրտչյանների բողոքն ուղղված է Ֆրանսիայի դեսպանատան դիմաց. նրանք այս նստացույցով պայքարում են ամեն գնով Ֆրանսիա վերադառնալու համար, թեև Ֆրանսիան ապաստան տրամադրելու նրանց հայցը տարիներ առաջ մերժել է:
Չորս հոգանոց ընտանիքն ապրում է երկու նստարանի վրա, պոլիէթիլենային թաղանթի տակ:
Խուսափում են լրագրողների հետ շփվելուց, չեն ընդունում օգնության ոչ մի առաջարկ: Նրանց մտքին միայն Ֆրանսիա վերադառնալն է:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը հետքրքրվեց՝ որոշել են այս ձմեռը նույնպե՞ս անցկացնել նստարանի վրա, ինչին ընտանիքի հայրը՝ Աշոտ Մկրտչյանն արձագանքեց.
«Ինչքան ուզենք: Ապրում ենք մեր համար»:
Մեր մյուս հարցերին պատասխանել չցանկացան. «դա մեր ընտանիքի խնդիրն է և ոչ ոքի չի վերաբերվում»,-ասացին:
Սոնա Հարությունյան