Արցախի Նախագահը սահմանադրական բերփոխումները քննարկել է ԱՀԿ-ի, Մեծ հայրենականի ու աշխատանքի վետերանների հետ
ՔաղաքականԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 7-ին Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման շրջանակներում հանդիպումներ է ունեցել Հայրենական մեծ պատերազմի եւ աշխատանքի վետերանների ու Արցախի հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել է սահմանադրական բարեփոխումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: