«Փաստ». Սուքիաս Ավետիսյանին նախատել են
Հայկական Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
Մամուլում հրապարակվել էր տեղեկություն «ռայոնցի» պատգամավորների' Երևանում բնակարաններ վարձելու համար ԱԺ–ի կողմից հատկացվող 100000–ական դրամ փոխհատուցումների մասին: Ցանկում, բացի համեմատաբար «աղքատ» պատգամավորներից, տեղ էին գտել նաև մեծահարուստ համարվող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ու ԲՀԿ խմբակցության անդամ Վահագն Մախսուդյանը:
«Փաստի» տեղեկություններով' այս փաստի ի հայտ գալուց հետո ՀՀԿ–ում խիստ նախատել են Սուքիաս Ավետիսյանին' «դրա հույսին ե՞ս, որ վրաներս խոսակցություն ես բերում»:
Ի դեպ, ՀՀԿ մեր աղբյուրը չբացառեց, որ սա կարող է լուրջ ազդեցություն թողնել Ավետիսյանի քաղաքական ապագայի վրա:
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: