Չենք ցանկանում պայքարից դուրս մնալ. Մոուրինյու
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Զարյա»-ի հետ խաղից առաջ խոսել է մրցակցի մասին:
«Նախորդ խաղում «Զարյա»-ի հետ բարդ խաղ ունեցանք, այս խաղում էլ նույն կկրկնվի: Պարտության դեպքում դուրս կմնանք Եվրոպայի լիգայից, բայց մենք ցանկություն չունենք դուրս մնալու: Ձգտելու ենք հաղթել»,- ասել է Մոուրինյուն:
Եվրոպայի լիգայի շրջանակներում «Զարյա»-«Մանչեստեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 8-ին:
Մեկնարկը՝ Երևանի ժամանակով՝ 22:00-ին: