«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա «Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին «Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի 

Կոնյակագործն ու անկում ապրող գյուղատնտեսությունը...

Վերլուծական

Ժամանակակից աշխարհում, ուր այս կամ այն երկրի զարգացվածության մակարդակը որոշելիս հիմնականում կիրառվում են ոչ այնքան ստանդարտ, մեզ համար անսովոր չափորոշիչներ ու մոտեցումներ, «գյուղատնտեսական երկիր» հասկացությունը վաղուց վերածվել է «հետամնացություն» եզրույթի հոմանիշի. երբ փորձում են մեկ բառով հասկացնել, թե այս կամ այն պետությունը որքանով է հետ մնում ժամանակից, անմիջապես մատնացույց են անում տնտեսության մեջ գյուղատնտեսության չափաբաժնի բարձր տոկոսայնությունը: Ասել կուզի՝ ժամանակակից աշխարհում հետամնաց տնտեսություն ունեցող են համարվում այն երկրները, որոնք, բացի գյուղատնտեսական արտադրանքից կամ բնական հանածոներից, աշխարհին տալու ոչինչ չունեն:

Պարզվում է, սակայն, որ նույնիսկ այս պարագայում՝ մեր երկիրը ոչ միայն համաշխարհային, այլև նեղ տարածաշրջանային մակարդակում մրցակցելու կամ ցույց տալու քիչ բան ունի. բավական չէ՝ արդյունաբերական հիմնական հզորություններն արդեն տասնամյակներ ի վեր անգործության են մատնված, դեռ մի բան էլ՝ նույն այդ տասնամյակների ընթացքում մեզ այդպես էլ չի հաջողվում նորմալ գյուղատնտեսություն ունենալ, իսկ հասարակության ամենախոցելի շերտն էլ մինչ այսօր շարունակում է մնալ չարքաշ կյանք վարող գյուղացիությունը:

Կարապետյանի կառավարությունում գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցնող Իգնատի Առաքելյանի՝ վերջին մի քանի ամիսների գործունեությունից ստացած տպավորությունները, պետք է խոստովանել, ոչ միանշանակ են. ոչ այն է՝ դրական, ոչ այն է՝ բացասական. այս իմաստով՝ ավելորդ չէ նկատել, որ մեծ տարբերություն Առաքելյանի ու մյուս «տեխնոկրատների» միջև՝ առանձնապես գոյություն չունի. առայժմ բանն առաջարկներից, ուսումնասիրություններից, խելոք մտքեր հայտնելուց այն կողմ չի անցել:

Բայց հասկանալու համար, թե այս կամ այն պաշտոնյան որքանով կարող է պիտանի համարվել այն ոլորտին, որի անմիջական ղեկավարությամբ է զբաղվում, նախ հարկավոր է պարզել, թե ինչ ուղի է անցել նա: Այս առումով, Առաքելյանը ևս էապես չի տարբերվում իր մյուս «տեխնոկրատ» ընկերներից. աշխատանքային փորձը հիմնականում տնտեսության մասնավոր սեկտորում է: Իգնատի Առաքելյանը Երևանի կոնյակի գործարանի «Պեռնո Ռիկար» խմբում փորձագետ-հաշվապահ է եղել, հետո՝ գլխավոր հաշվապահ, ֆինանսավարչական տնօրեն, գործադիր տնօրենի տեղակալ, այնուհետև՝ գործադիր տնօրեն: Ճիշտ է՝ կարող է թվալ, թե այս պարագայում պետական ոլորտի աշխատանքային փորձ չունենալը միայն հօգուտ Առաքելյանի կարող է լինել (չի հասցրել թաթախվել պետական ապարատում տիրող ռեալներից բխող տիղմի մեջ), սակայն հարցն այս, պարզվում է, այնքան էլ միանշանակ պատասխան չունի: Դատելով, մասնավորապես, Առաքելյանի վերջին ամիսների գործունեության տեմպերից՝ առայժմ բանը խորհրդակցություններից, իրավիճակին ծանոթանալուց այն կողմ չի անցնում:

Պարզվում է, սակայն, մինչ նորանշանակ նախարարը կամաց-կամաց ընտելանում է իր նոր պաշտոնին, գյուղացիության վիճակը շարունակում է ոչ միայն նախկինի պես օրհասական մնալ, այլև օրեցօր վատանալ. վարկերի տոկոսադրույքների անհավատալիորեն բարձր լինելը, աղքատության ու գործազրկության բարձր մակարդակը, գյուղմթերքի իրացման ծավալների նվազումը, մի շարք գործարարների կողմից գյուղացիների հանդեպ անբարեխիղճ վերաբերմունքը և այլ նմանատիպ խնդիրները վաղուց հայ գյուղացիությանը դարձրել են երկրում ամենախոցելի խավը:

Այնպես որ՝ պետք է խոստովանել՝ Առաքելյանին բաժին հասած բնագավառն այնքան էլ հեշտ կառավարվողներից չէ, քանի որ այստեղ գոյություն ունեցող խնդիրների առյուծի բաժինն, ըստ էության, ավելի շատ համակարգային բնույթ ունի, քան՝ նեղ ոլորտային: Իսկ թե համակարգային խնդիրների լուծման հարցում Իգնատի Առաքելյանին կոնյակի գործարանում ձեռք բերած  աշխատանքային փորձը որքանով կարող է օգտակար դուրս գալ, կերևա, թերևս, ապագայում, դատելով, սակայն, վերջին ամիսների՝ նրա ցուցաբերած աշխատանքային առաջադիմությունից՝ առայժմ ոչնչով:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա Զոհրաբյան
Ամենադիտված