Սերգեյ Լավրովը «դեբիլ» է անվանել Reuters-ի օպերատորին (տեսանյութ)
ԱշխարհՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Reuters լրատվական գործակալության օպերատորին «դեբիլ» է անվանել: Դեպքը տեղի է ունեցել Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ՝ Համբուրգում:
Նախասենյակով անցնելիս՝ Լավրովը դիմել է Reuters-ի օպերատորին. "What do you want?" («Ի՞նչ եք ուզում»). Ապա անմիջապես հավելել՝ «դեբիլներ»:
Նշենք նաև, որ սա առաջին դեպքը չէ, երբ Լավրովը հրապարակայնորեն օգտագործում է «դեբիլ» բառը: