«Փաստ». Դեմիրճյանը` կրկին ՀԱԿ–ի ցուցակում
Հայկական Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, ով խորհրդարան անցավ «Հայ ազգային կոնգրես» դաշինքի միջոցով, այս պահին, կարծես թե, հանգիստ է և իր քաղաքական ապագան ԱԺ–ում ամրագրելու փորձեր չի «բզբզում»: Մինչ Ազգային ժողովը մրջնի բույն է հիշեցնում, որտեղ պատգամավորները դռներ են բախում' հերթական անգամ մանդատ «կպցնելու» հույսով' Դեմիրճյանը հանգիստ մասնակցում է ԱԺ նիստերին և լուռ հեռանում:
«Փաստի» տեղեկություններով' Դեմիրճյանը իր քաղաքական ապագան կրկին տեսնում է Լևոն Տեր–Պետրոսյանի հետ, այդ իսկ պատճառով նոր ֆորմատներում ընդգրկվելու կարիք չի տեսնում: Նա ընտրության կգնա կրկին ՀԱԿ–ի հետ' ստանալով անցողիկ համար համամասնական ցուցակում:
Ըստ մեր աղբյուրի' Լևոն Տեր–Պետրոսյանը մշտապես բոլոր առիթներով ընդգծում է իր հատուկ վերաբերմունքը Դեմիրճյանի նկատմամբ:
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: