«Փաստ». Գրիգորյանը հմտորեն խաղարկում է
Հայկական Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստի» Գյումրիի աղբյուրները շարունակում են հետաքրքիր տեղեկություններ հաղորդել այնտեղ խմորվող քաղաքական գործընթացների մասին: Արդեն տեղեկացրել ենք, որ նախկին ԲՀԿ–ական Մարտուն Գրիգորյանը դեռ վաղ աշնանից է սկսել քարոզարշավը: ՏԻՄ ընտրություններին աշխատելով Բալասանյան դաշինքի համար և դաշինքում ստանալով մի քանի ավագանու տեղեր իր մտերիմների համար, նա հրաշալի կերպով խաղարկում է այդ ավագանիների փաստը:
Հիշեցնենք, որ Բալասանյան դաշինքը այս պահին ունի 17 մանդատ և նիստերն անցկացնում է հենց 17 մանդատով ու նրանցից մեկի բացակայության դեպքում օրակարգը տապալվում է: Գրիգորյանը շատ հաջող կերպով խաղարկում է նաև Ծառուկյանի վերադարձի փաստը' լուրեր շրջանառելով, թե ինքը նույնպես կվերադառնա ԲՀԿ:
Թեժ պայքարի մեջ են նաև հնաբնակները' բազմափորձ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը և Շիրակի ՀՀԿ մարզային խորհրդի նախագահ Սահակ Մինասյանը, որոնք փորձում են ռեյտինգային ցուցակը հնարավորինս նախագծել իրենց շահերից ելնելով:
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: