«Ժամանակ». Վարչապետը հանձնարարել է Գագիկ Խաչատրյանի հետ կապված քրգործ հարուցել. Սերժ Սարգսյանը թույլ չի տվել
Հայկական Մամուլ«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշակի կոռուպցիոն մեխանիզմներ է հայտնաբերել ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման հետ կապված: Դա մասնավորապես, վերաբերում է Դիլիջանում ՊԵԿ-ի հանգստյան տանը:
Ուսումնասիրություններից հետո վարչապետը հանձնարարել է գնումների հետ կապված քրեական գործ հարուցել, սակայն Սերժ Սարգսյանը թույլ չի տվել:
Սերժ Սարգսյանը շարունակում է բարձր գնահատել Գագիկ Խաչատրյանին և նրա համար ոչինչ ավարտված չի համարում»: