Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2019 թ. առաջնության եզրափակիչ փուլը՝ Հայաստանում
ՍպորտՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի նիստը հաստատել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2019 թ. առաջնության եզրափակիչ փուլը Հայաստանում անցկացնելու հայտը: Այսպիսով, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջին անգամ կհյուրընկալի ՈՒԵՖԱ-ի հովանու տակ անցկացվող եզրափակիչ փուլի մրցաշար Հայաստանում: Մրցաշարի անցկացման կոնկրետ ժամկետները և մարզադաշտերը կհաստատվեն ավելի ուշ:
Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: