Դիտվել է 21870 անգամ:Էտ ինչի՞ է էտքան փոքր. Ռոբերտ Քոչարյանի անսպասելի հարցը (տեսանյութ)
Դիտվել է 16654 անգամ:Մի քանի րոպեում փողոցն արնաշաղախ եղավ. Arusik Vakcina-ի բաց նամակը` Տարոն Մարգարյանին
Դիտվել է 13946 անգամ:Ռոբերտ Քոչարյանի և իր որդու հանդիպումը (տեսանյութ)
Դիտվել է 13482 անգամ:Դաժան կատակ. աղջիկները մերկացնում են իրենց քնած ընկերուհուն (տեսանյութ)
Դիտվել է 12478 անգամ:Հյուսիսային պողոտայում դանակահարված պիտբուլի բացառիկ լուսանկարները (16+)
Դիտվել է 12323 անգամ:Վերջին շտրիխը` նոր պատուհաս
Դիտվել է 11706 անգամ:Ահա թե ովքեր են Երևանի Կոմայգու «թիթեռնիկները» (տեսանյութ 18+)
Դիտվել է 11444 անգամ:Խոշոր և լայնամասշտաբ հրդեհ՝ «Սպայկա»-ում. հրշեջները գիշերը 00:00-ից մինչև այս պահը չեն կարողանում մարել խոշոր հրդեհը
Դիտվել է 11202 անգամ:Օրենքով գողերի բացառիկ ցուցակը` մականուններով. մաս 1-ին
Դիտվել է 11093 անգամ:Ադրբեջանի նախագահի կինն ու Լուկաշենկոն սիրեկաննե՞ր են (տեսանյութ)
Դիտվել է 10026 անգամ:Հաղորդավարուհու կուրծքը մեծանում է ուղիղ եթերում (տեսանյութ)
Դիտվել է 9841 անգամ:Քըրք Քրքորյանին պատա՞նդ են վերցրել
Դիտվել է 9633 անգամ:«Օրենքով գողերը» և նրանց մականունները. բացառիկ ցուցակ (մաս 2)
Դիտվել է 9417 անգամ:Վարդենիկում էշը կերել է տիրո՞ջը
Դիտվել է 9265 անգամ:Կառավարությունում ծայրաստիճան լարված վիճակ է
Նախարարը կարևորում է խորհրդատվության և տեղեկատվության որակը
«Գարնան գյուղատնտեսական աշխատանքներն արդեն ավարտվում են, և արդեն կարելի է կանխատեսել սպասվող բերքի ծավալներն ու տարվա ցուցանիշները: Մենք բոլորս սպասարկում ենք պետության և գյուղացու շահերը և իրավունք չունենք նահանջելու նախորդ տարվա ցուցանիշներից: Մեր տնտեսությունը զարգացման փուլ է մտել, և դա անչափ լարված աշխատանք է պահանջում բոլորից»,- ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ այսօր հանրապետության գյուղատնտեսության աջակցության մարզային (ԳԱՄԿ) և հանրապետական (ԳԱՀԿ) կենտրոնների ղեկավարների հետ հանդիպմանը: Հանդիպման նպատակը տեղերում գյուղատնտեսության առաջնային կարիքները առավել արդյունավետորեն ուսումնասիրելու և սպասարկելու գործելաոճ որդեգրելու անհրաժեշտության քննարկումն էր:
Անդրադառնալով գյուղատնտեսության զարգացման գերակայություններին և գյուղացու եկամուտների ավելացմանն ուղղված կառավարական ծրագրերին, նախարարը առաջին հերթին կարևորեց ԳԱՄԿ-երի դերը մարզերի գյուղատնտեսության մասին համապարփակ տեղեկատվության տիրապետման և այն օպերատիվորեն նախարարությանը տրամադրելու հարցերում:
«Գարունը անակնկալներ է մատուցում գյուղացուն: Ձեր մասնագիտական խորհրդատվությամբ դուք նրա կողքին պետք է լինեք, օգնեք նվազագույնի հասցնել բնության պատճառած վնասները»- նշեց նախարարը, հանձնարարելով ամեն օր նախարարություն ներկայացնել տեղեկատվություն մարզի գյուղատնտեսության անցուդարձի մասին: Այսուհետ ԳԱՄԿ-երի ղեկավարները, նախարարի հանձնարարությամբ, հանդես կգան եռամսյակային, իսկ բերքահավաքի ժամանակ՝ ամսական, հաշվետվություններով: Մթերման սեզոնին ամենօրյա ամփոփագրեր կներկայացնեն նախարարություն:
Կարևորվեց նախորդ տարվա մեկի փոխարեն ընթացիկ տարում մայրաքաղաքում նախատեսվող երեք կոլտնտեսային շուկաների կազմակերպման և դրանց մարզերի բնակչության մասնակցության ակտիվացումը: Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ԳԱՄԿ-երի ղեկավարները պարտավորվեցին նախնական տեղեկատվություն ներկայացնել ապագա շուկաներում տեղերի զբաղվածության և վաճառքի ենթակա գյուղմթերքի ծավալների մասին: Մինչև շաբաթվա վերջ նրանք նախարարություն կներկայացնեն նաև տեղեկանքներ գյուղատնտեսական հողատեսքերի չօգտագործման պատճառների ուսումնասիրման մասին:

