ԱՄՆ օդուժը սխալմամբ հարվածել է իրաքյան բանակին. կա մոտ 90 զոհ. Factiniraq
ԱշխարհԻրաքյան Մոսուլում ԱՄՆ ռազմաօդային ուժերի սխալ հարվածի զոհն է դարձել մոտ 90 մարդ, ևս 100-ը վնասվածներ են ստացել։ Այս մասին հայտնում է Factiniraq պորտալը՝ հղում անելով իրաքյան բանակի շտաբի աղբյուրին։
ԴԱԻՇ-ից Մոսուլի ազատագրման գործողությունը շարունակվում է հոկտեմբերի 17-ից, դրան մասնակցում են իրաքցի զինվորականները, քրդական ուժերը, աշխարհազորը և ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան։
Պորտալի տեղեկություններով՝ ԱՄՆ-ի օդուժի սխալ հարվածի պատճառով վնասվել է նաև իրաքյան բանակի ռազմական տեխնիկան, զինվորականները ստիպված են եղել նահանջել շրջանից, որտեղ գտնվել են։