ԵԱՀԿ-ում նախագահության ընթացքում Ավստրիան կենտրոնանալու է հակամարտությունների լարվածությունը նվազեցնելու վրա. Կուրց
ԱշխարհԵԱՀԿ-ում նախագահության ընթացքում Ավստրիան կենտրոնանալու է հակամարտությունների լարվածությունը նվազեցնելու վրա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին թվիթերյան իր էջում գրել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ ապագա նախագահ Սեբաստիան Կուրցը:
«Անհամբեր սպասում եմ 2017 թվականին Ավստրիայի նախագահությանը ԵԱՀԿ-ում: Մենք կկենտրոնանանք հակամարտությունների լարվածությունը նվազեցնելու, ծայրահեղականության դեմ պայքարելու և վստահություն կառուցելու վրա», - գրել է Կուրցը:
2017-ին ԵԱՀԿ-ում նախագահությունը Գերմանիայից կանցնի Ավստրիային:
Համբուրգում ընթացող ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի 23-րդ նիստում Սեբաստիան Կուրցը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անհնար է լուծել ռազմական ճանապարհով: