Հալեպի 93 տոկոսը վերահսկում է Սիրիայի կառավարությունը
ԱշխարհՀաշտեցման ռուսական կենտրոնը Քարիմ-Հուն և Էլ-Մահայար շրջանների հումանիտար միջանցքների միջոցով Հալեպի արևելյան շրջաններից կազմակերպել է քաղաքացիների տարհանում, Հալեպի 93 տոկոսը վերահսկվում է սիրիական կառավարության կողմից: Այդ մասին տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Նրա խոսքով' մարդիկ հումանիտար միջանցքներով դուրս են գալիս «շարունակական հոսքով» քաղաքի այն հատված, որը վերահսկվում է սիրիական կառավարության կողմից:
Նա ավելացրել է, որ Հալեպի մեծ մասը' 93 տոկոսը վերահսկվում է Սիրիական կառավարության կողմից: