Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Արցախյան գոյամարտի մասնակից, գնդապետ Տարոն Խաչատրյանի 60-ամյակին նվիրված հուշ-երեկոյին

2016-12-10 18:58:00

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Սասուն-Տարոն» հայրենակցական միության կազմակերպած Արցախյան գոյամարտի մասնակից, «Սասունցիներ» կամավորական ջոկատի համահիմնադիր, ազատամարտիկ, գնդապետ Տարոն Խաչատրյանի 60-ամյակին նվիրված հուշ-երեկոյին: Միջոցառման շրջանակում ցուցադվել է վաղամեռիկ գնդապետի կյանքն ու գործունեությունը ներկայացնող փոքրիկ տեսաֆիլմ, որում ամփոփված էր Տարոն Խաչատրյանի անսահման սերն ու նվիրումը Էրգրի ու հայրենիքի հանդեպ: Երեկոյի շրջանակում վաղամեռիկ գնդապետի ընկերներն ու մտերիմները հուշեր են պատմել Տարոն Խաչատրյանի մասին: Հուշ-երեկոն ուղեկցվել է նաև ազգագրական երգերով, որոնց թվում հնչել է նաև վաղամեռիկ Տարոն Խաչատրյանի խոսքերով գրված երգը, որը կատարել է նրա որդին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 352 անգամ:

Լրահոս
21 Փտր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը