Ստամբուլում ահաբեկչություն է տեղի ունեցել. կա 38 զոհ (տեսանյութ, լուսանկարներ)
ԹուրքիաԴելտեմբերի 10-ին Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում գտնվող Vodafone Arena մարզադաշտի մոտակայքում երկու ուժգին պայթյուն է գրանցվել:
(Թարմացված)
Զոհերի թիվը հասել է 38-ի, որոնցից 7-ը քաղաքացիական անձինք են։
Վիրավորների թիվը մնացել է նույնը՝ 166։
Նախնական տվյալներով`զոհվել է 29 մարդ, ընդ որում նրանցից 27-ը ոստիկան է: Այդ մասին հաղորդել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար սուլեյման Սոյլուն:
Տուժածների թիվը հասել է 166-ի: Հաղորդվում էր 15 զոհի և 70 տուժածի մասին:
Նախնական վարկածով՝ ռումբով բեռնված մեքենան մխրճվել է հավաքված ոստիկանների մեջ։
Թուրքական իշխանությունները տեղի ունեցածը ահաբեկչություն են որակել։
Հայտարարվել է մեկօրյա ազգային սուգ: