Հովհաննիսյանը և Մելքումյանը մասնակցում են ՖԻԴԵ օփենին
ՍպորտLondon Chess Classic շախմատային փառատոնի շրաջանակներում անց է կացվում «ՖԻԴԵ Օփեն» անվանումը կրող միջազգային մրցաշարը, որին մասնակցում են նաև Ռոբերտ Հովհաննիսյանը, Հրանտ Մելքումյանը, ինչպես նաև Դավիթ Միրզոյանը:
Մրցաշարում տեղի են ունեցել մեկնարկային առաջին երեք տուրերի հանդիպումները, որոնց արդյունքում Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել է 3 միավոր և ընթանում է առաջատարների թվում, Հրանտ Մելքումյանն ունի 2.5 միավոր, իսկ Դավիթ Միրզոյանը՝ 2 միավոր: