Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին Մոսկվայի դատարանը ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվող 9-րդ անձին Արագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Հայաստանին գումար չեն տալու «Խաղաղության եվրոպական հիմնադրամից»․ ՌԴ ԱԳՆ Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմին Տաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարան Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) 

Այսպես շարունակվելու դեպքում մեր պետությունը երկար կյանք ունենալ չի կարող. Արծրուն Պեպանյան

Քաղաքական

ԼՈՒՐԵՐ.com-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը: 

-Պարոն Պեպանյան, ընտրությունների նախաշեմին ձևավորվում են նոր ուժեր, դաշինքներ, կուսակցություններ: Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կգնահատեք տեղի ունեցող գործընթացները:

- Իմ տեսակետը քանիցս արտահայտել եմ հրապարակավ. ընտրություն անցկացնելը վաղաժամ է և վտանգավոր: Ընտրություն անցկացնելու համար անհրաժեշտ է քաղաքականապես գրագետ ընտրող, համապատասխան մակարդակի ազգային ոգի, արդարադատության համակարգ: Այս երեքից և ոչ մեկը չունենք: Մինչդեռ Լը Բոնը դեռ 100 տարի առաջ էր փաստել, որ նման դեպքում երկիրը քայքայվում է, ժողովուրդը՝ հուսալքվում:

Ես գործընթացները գնահատում եմ հետևյալ չափանիշով՝ արդյո՞ք քաղաքական ուժերը գիտակցում են սա և առաջարկում ելք՝ իրավիճակից: Տխրությամբ պիտի փաստեմ, որ՝ ո՛չ: Այնպես որ՝ քաղաքական դաշտից էական սպասումներ ունենալու հիմքեր չկան:

- ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության համամասնական ցուցակը: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ որոշմանը: Արդյո՞ք Տեր Պետրոսյանը չի սպառել իրեն: Ի՞նչ նպատակ է նա հետապնդում՝ քաղաքական հայտ ներկայացնելով: Իր գալով ՀԱԿ-ը կվերակենդանանա՞, թե՞ էֆեկտը շատ թույլ կլինի: Ի՞նչ խնդիր է փորձում լուծել Տեր-Պետրոսյանը:

Լևոն Տեր-Պետրոսյանը Երրորդ հանրապետության թիվ մեկ հռետորն է և ամենածանրակշիռ քաղաքական գործիչը: Ու թերևս դեռ երկար ժամանակ նա կլինի առաջինը: Սակայն կյանքը ցույց տվեց, որ այդ տվյալները դեռ բավարար չեն երկրում նշանակալի դրական փոփոխությունների հասնելու համար: Նա առանձնակի չի հաջողել նախագահի պաշտոնում, չի կարողացել հաղթահարել իշխանությունների դիմակայությունը 2008թ. նախագահական ընտրություններում, 2013թ. Երևանի ավագանու ընտրություններում, ապա անհաջողություն ունեցավ՝ Եռյակի հետ կապված: Նրա շարժումներից ոչինչ չի մնացել, քաղաքական միտքը դրանցից որևէ համալրում չի ստացել: Ես չեմ նկատել, որ իր կողմից արվել է անհրաժեշտ հետևություն կատարվածի վերաբերյալ: Ավելին, նա ժամանակներ առաջ հնացած համարեց առաջին հանրապետության շրջանի մեր մեծերի մոտեցումը՝ ազգային վերափոխման ուղու հետ կապված: Մինչդեռ այդ մոտեցումը միակ ելքն է: Իր փոխարեն ես երկար կմտածեի ընտրապայքարի մեջ մտնելուց առաջ:

-Պարոն Պեպանյան, իսկ վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեությունն ինչպե՞ս կգնահատեք: Այս ընթացքում նա հասցրե՞լ է, ըստ Ձեզ, որևէ ռեալ քայլ կատարել, թե՞ ամբողջ աշխատանքն ուղղված է զուտ բարեփոխիչի իմիջ ձևավորելուն:

- Նախորդ կառավարությունները եղել են ձանձրույթի կառավարություններ, ժողովուրդը նունիսկ չի հետաքրքրվել, թե ով եկավ, ով գնաց: Ու որևէ հույս էլ չեն կապել կառավարության հետ:

Կարեն Կարապետյանն առանձնանում է մյուսներից, քանի որ խոսում է երկրի խնդիրներից, և ժողովրդի մի որոշ շերտի մոտ փոփոխությունների հույս է առաջանում: Հարցը դիտարկենք այսպես՝ առաջիկայում որոշվելու է ոչ թե Կարեն Կարապետյան վարչապետի վարկանիշի հարցը, այլ մեր պետության գոյության, քանի որ այսպես շարունակելու դեպքում մեր պետությունը երկար կյանք ունենալ չի կարող: Որպեսզի վարչապետը հաջողի, հարկավոր է, որ լինի ժողովրդական լայն զանգվածների, քաղաքական դաշտի՝ ընդդիմադիր, թե իշխանական, աջակցությունը, ունենա ուժեղ ու նվիրված թիմ: Առ այսօր ես չեմ նկատում այդ աջակցությունն ու թիմը: Ու գլխավորը՝ վարչապետի թիկունքում պիտի կանգնի Սերժ Սարգսյանը:

Կրկնում եմ՝ օրակարգում Կարեն Կարապետյանի հարցը չէ, այլ պետության: Կարեն Կարապետյանի խոսելու ժամանակը սպառվում է, եկել է գործելու ժամանակը. նա հույսեր է առաջացրել և հիմա հարկադրված է համարժեք քայլեր իրականացնել: Այլապես՝ նա վարկանիշի սոսկալի գահավիժում կունենա:

-Սերժ Սարգսյանը համագումարի ժամանակ հայտարարեց, որ Կարապետյանը լինելու է վարչապետի՝ իրենց թեկնածուն: Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը:

- Նորմալ: Կարեն Կարապետյանը պիտի վստահ լինի, որ ունի գործելու բավարար ժամանակ, այլապես ոչ ոք երեք ամսվա համար, այն էլ նախընտրական դժվարին փուլում, չի համաձայնվի զբաղեցնել վարչապետի պատասխանատու, ու հեղինակության տեսանկյունից՝ վտանգավոր պաշտոնը:

Քրիստինա Աղալարյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահինՄոսկվայի դատարանը ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվող 9-րդ անձինԱրագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Հայաստանին գումար չեն տալու «Խաղաղության եվրոպական հիմնադրամից»․ ՌԴ ԱԳՆՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմինՏաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել«ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովը կարող է դրդել Հայաստանին նոր սադրանքների». Բայրամով Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարանԱԺ այցելած ԵՊՀ ուսանողներին է ներկայացվել խորհրդարանական դիվանագիտությունը Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան ««Թատերական շաբաթ» ծրագիրը ոգևորել է երեխաներին և թատերական հանրությանը». Դանիել Դանիելյան Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Չինաստանն անապատում կառուցել է Թայվանի մայրաքաղաքի կենտրոնի ճշգրիտ կրկնօրինակը. BildՎաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներինԱնդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթներն արգենտինական թիմում Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունըԾանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել էՎերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենադիտված