Զարհուրելի գներ՝ ընդեղենի շուկայում (տեսանյութ)
ՀարցումներԱմանորին ընդառաջ թանկացումներ են նկատվում ընդեղենի շուկայում:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը եղավ շուկայում և պարզեց, թե որքա՞ն արժե ընդեղենը և որքանո՞վ են ավելացել գները նախորդ տարվա համեմատ: Պարզեցինք, որ, մասնավորապես, ընկույզի արժեքը տատանվում է 5.000-7.000 դրամի, պնդուկինը՝ 5.000-6.000-ի, նուշինը՝ 8.000-9.000-ի, չամիչինը՝ 3.000-4.000-ի, հնդկական ընկույզինը՝ 9.000-10.000-ի սահմաններում: Վաճառողներից հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք առևտուր անու՞մ են քաղաքացիները և սկսե՞լ են նախատոնական գնումներ կատարել, թե՞ ոչ:
Հարցումն իրականացրել է Սոնա Հարությունյանը: