Շան կյանքը փրկած ռումինացի հրշեջը Facebook-ի հերոս է դարձել
ԱշխարհՌումինացի հրշեջը փրկել է շան կյանքը՝ նրան սրտի անուղղակի մերսում անելով եւ արհեստական շնչառություն տալով այն բանից հետո, երբ նա թունավորվել էր շմոլ գազից, տեղեկացնում է Mashable-ն:
Տեսանյութը, որը դեկտեմբերի 9-ին Կոստի Տուդորի կողմից հրապարակվել էր Facebook-ում, մինչեւ դեկտեմբերի 12-ը ավելի քան երկու միլիոն դիտում էր հավաքել:
Ռումինիայի Պիտեշտի քաղաքի տներից մեկում բռնկած հրդեհի ժամանակ շան տերը ծանր վիրավորվել էր եւ շտապ տեղափոխվել հիվանդանոց, իսկ ընտանի կենդանին պառկած էր մնացել էր մայթի վրա: Դա տեսնելով՝ հրշեջ Կոստակ Մուգուրելն առաջին օգնությունն է ցուցաբերել շանը՝ նրան սրտի անուղղակի մերսում անելով եւ արհեստական շնչառություն տալով: Այնուհետեւ կենդանուն տեղափոխել են անասնաբուժական կլինիկա:
Դրանից հետո սոցցանցերի հիացած օգտատերերը Մուգուրելին հեղեղել են երախտագիտության խոսքերով ու սմայլիկներով: Ինչպես նշում է Mashable-ը, արհեստական շնչառության օգնությամբ կենդանիներին փրկելը բացառիկ դեպք է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: