Վիսկոնսինը եւ Փենսիլվանիան հաստատեցին նախագահական ընտրությունների արդյունքները

2016-12-13 12:10:56

ԱՄՆ-ի Փենսիլվանիայի եւ Վիսկոնսինի նահանգների ընտրական հանձնաժողովները հաստատել են նախագահական ընտրությունների արդյունքները, ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի առաջատարությունը մնացել է առանց փոփոխությունների:

Ինչպես հայտնել է Associated Press գործակալությունը, վերջնական արդյունքների համաձայն՝ Վիսկոնսինում վերահաշվման արդյունքում Թրամփն ստացել է 162 լրացուցիչ ձայն, դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի նկատմամբ նրա առավելությունը կազմել է ավելի քան 22 հազար ձայն:

Փենսիլվանիայի ընտրական հանձնաժողովի կայքում, հանձնաժողով, որտեղ վերահաշվում չի կատարվել, նույնպես հաղորդվում է, որ ընտրությունների արդյունքները հաստատված են:

Ավելի վաղ ԱՄՆ-ում դատարանը մերժել է Փենսիլվանիայում նախագահական ընտրություններում քվեաթերթիկների վերահաշվման եւ հաշվիչ մեքենաների ստուգման վերաբերյալ Կանաչների կուսակցությունից նախագահի թեկնածու Ջիլ Սթայնի պահանջը: ԱՄՆ-ի Միչիգանի նահանգի Վերաքննիչ դատարանը հայտարարել է, որ հիմքեր չկան քվեների վերահաշվման ընթացակարգ անցկացնելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Դիտվել է 208 անգամ:

Լրահոս
23 Փտր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը