Ստամբուլում թուրքերը բողոքի ակցիա են կազմակերպել Ռուսաստանի հյուպատոսության դիմաց
ՌուսաստանՍտամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանի դիմաց շուրջ հարյուր հոգանոց խումբը բողոքի ակցիա է կազմակերպել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Խումբը պահել է պաստառ «Իմպերիալիստ Ռուսաստան, չքվիր Սիրիայից» գրությամբ: Բողոքի ակցիայի մասնակիցները տարբեր կոչեր են հնչեցրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի, Ռուսաստանի և Իրանի դեմ: