«Մանչեսթեր Յունայթեդի» հերթական հաղթանակը (տեսանյութ)
ՍպորտԱնգլիայի առաջնության 16-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» արտագնա խաղում ուժերը չափեց «Քրիսթալ Փելեսի» հետ:
Դիմակայությունն ավարտվեց հյուրերի հաղթանակով 2:1 հաշվով:
Պոլ Պոգբան առաջին խաղակեսի ավարտին բացեց հանդիպման հաշիվը, իսկ Մակարտուրը 66-րդ րոպեին խփեց պատասխան գոլը:
88-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչը Պոգբայի փոխանցումից հետո խփեց մանչեսթերցիների հաղթական գոլը:
Այս խաղից հետո Մոուրինյուի թիմը 27 միավորով մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում է:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ունի և հայտավորված չէր խաղին: