Երևանում բանկոմատներ պայթեցնող հանցախո՞ւմբ է գործում. նման ևս մեկ դեպք դեկտեմբերի սկզբին էր եղել
ԻրավունքԵրևանում գործում է հանցավոր խմբվավորում, որի անդամները բանկոմատներ են թալանում՝ դրանք պայթեցնելու եղանակով: Նման մի դեպքի մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնի էր դարձել դեռևս դեկտեմբեր ամսվա սկզբին, երբ հանցախմբի անդամները պայթեցրել էին Վազգեն Սարգսյան փողոցի վրա գտնվող «Անելիք» բանկի բանկոմատը, որտեղից կարողացել էին տանել գումարի մի մասը:
Այսօր արդեն պայթեցվել է Սարյան փողոցի վրա գտնվող «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկին պատկանող բանկոմատը, որտեղից հափշտակել են խոշոր չափի գումար: Փորձել են նույն եղանակով հափշտակել Բաղրամյան փողոցի վրա գտնվող «ՎՏԲ Հայաստան» բանկի բանկոմատը, սակայն չեն հասցրել գործը գլուխ բերել և փախել են:
Ոստիկանության մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ ենթադրվում է, որ այս հանցագործությունները կատարողները օտարերկրացիներ են, ովքեր այստեղ հանցակից կամ հանցակիցներ ունեն:
Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարը՝ «Արմենպրես»-ի