Գաղթական հայ որբերը Ալեքսանդրապոլում (լուսանկար)
Գիտություն և ՄշակույթՌուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Գաղթական հայ որբերը Ալեքսանդրապոլում... Լուսանկարը 1915 կամ 1916 թվականին է արված: Երեխաները շարքով նստած, ճաշամանները դրված գետնին սպասում են, թե երբ պետք է որբանոցի աշխատակիցները դույլերից լցնեն կերակուրը:
Ցեղասապնությունը վերապրած ամերիկահայ գրող Լևոն Զավեն Սյուրմելյանը իր հայտնի «Ձեզ եմ դիմում, տիկնայք և պարոնայք» ինքնակենսագրական վեպում պատմում է, թե ինչպես իր հայրենիքում, Տրապիզոնում, 1915-ի արհավիքի ընթացում իր ընտանիքի անդամների հետ միասին կոտորվեց կամ ծովում ցեղդամահ արվեց հայկական ողջ ազգաբնակչությունը: 1916-ի գարնանը ռուսական զորքերը ռազմակալեցին Տրապիզոնը, և թվում էր թե այդ բոլոր մարդասպան թուրք պաշտոնյաները, որոնք կազմակերպել էին կոտորածները Տրապիզոնում, կստանան վերջապես իրենց արժանի պատիժը: Բայց ոչ, ինչպես պատմում է Սյուրմելյանը, հանցագործ պաշտոնյաները շատ հանգիստ շարունակում էին մնալ քաղաքում և դեռ ավելին՝ հրաշալի բարեկամական հարաբերություններ հաստատեցին ռուս զինվորականություն հետ: Այդպես, մի քանի ամսվա ընթացքում ավարտվեց մի ողջ ժողովրդի բնակության պատմությունը իր իսկ հայրենիքում՝ Արևմտյան Հայաստանում»: