Հրշեջները մարել են Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը

2016-12-18 21:03:00

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեկտեմբերի 18-ին, ժամը 15.14-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի տներից մեկի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.33-ին, մարվել՝ 15.38-ին:

Տան տանիքում այրվել են փայտե կառուցատարեր՝ 5 քմ:

Դիտվել է 457 անգամ:

Լրահոս
21 Փտր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը