Սիլվեստր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի վարչակազմում առաջարկված պաշտոնից

2016-12-20 02:12:19

Հոլիվուդյան դերասան Սիլվեստր Ստալոնեն շոյվել է ԱՄՆ-ի ընտված նախագահ Դոնալդ Թրամփից առաջարկություն ստանալով ընդգրկվելու իր վարչակազմում, բայց կարծում է, որ ավելի շատ օգուտ կբերի՝ կենտրոնանալով այն աշխատանքի վրա, որն օգնություն է ցույց տալիս վետերաններին:

Ինչպես հաղորդել է The Variety-ն՝ վկայակոչելով Ստալոնեի մամուլի քարտուղարին, դերասանը պատրաստվում է ակտիվորեն մասնակցել այն կազմակերպության գործունեությանը, որն զբաղվում է ռազմական գործողությունների վետերաններին ցույց տրվող օգնությամբ:

Ավելի վաղ հաղորդումներ էին հայտնվել այն մասին, թե Թրամփը Ստալոնեին առաջարկել է Արվեստների աջակցման ազգային հիմնադրամի ղեկավարի պաշտոնը: Հենց այս գործակալությունն է զբաղվում տարբեր կազմակերպությունների պետական դրամաշնորհների բաշխմամբ, կազմակերպություններ, որոնք կապված են արվեստի եւ այդ ոլորտում կրթության հետ:

Հիմնադրամը հիմնվել է 1965 վականին, եւ այդ ժամանակվանից ի վեր բազմիցս այն փորձել են լուծարել: Սակայն գործակալությունը գոյատեւել է, եւ այսօր դրա ամենամյա բյուջեն գնահատվում է 148 միլիոն դոլար:

Դիտվել է 1150 անգամ:

Լրահոս
30 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը