Չինաստանն ԱՄՆ-ին վերադարձրեց դրոն-սուզանավը
МирՉինաստանի պաշտպանության նախարարությունը ԱՄՆ-ին է վերադարձրել դեկտեմբերի 15-ին Հարավչինական ծովում կալանված ամերիկյան դրոն-սուզանավը, տեղեկացնում է Reuters-ը:
«Չինական եւ ամերիկյան կողմերի միջեւ բարեկամական կոնսուլտացիաներից հետո սուզանավի փոխանցումը բարեհաջող իրականացվել է դեկտեմբերի 20-ի կեսօրին Հարավչինական ծովի համապատասխան գոտում»,- ասված է ՉԺՀ-ի պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը' Getty Images