Նարեկ Աբգարյանը պրոֆեսիոնալ ռինգում տոնեց 2-րդ հաղթանակը
ՍպորտԲռնցքամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ, 25-ամյա Նարեկ Աբգարյանը պրոֆեսիոնալ ռինգում իր 2-րդ անընդմեջ հաղթանակն է տոնել: Այս մասին տեղեկացնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը: Դեկտեմբերի 18-ին Ռուաստանի Վորոնեժ քաղաքում տեղի ունեցած մենամարտում Աբգարյանը հաղթել է Ռուսաստանը ներկայացնող Անտոն Մեժուևին:
Հիշեցնենք, որ նույն օրը, պրոֆեսիոնալ բռնցքամարտի իր կարիերայի առաջին մարտում, հաղթել էր նաև Արամ Ավագյանը: