Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմին Տաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարան Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Վաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներին «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք 

«ԻԼԻՊ-ը ոչ մի կերպ չի ընդունում Ռուսաստանի ներկայությունը. Իսլամական ֆունդամենտալիզմը շարունակական է». Արման Նավասարդյան

Հարցազրույցներ

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ռուս դեսպանի աղմկահարույց սպանության հետևանքների և ռուս-թուրքական հարաբերությունների վրա դրա ազդեցության մասին ԼՈւՐԵՐ.com-ը զրուցեց ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ:

-Պարո՛ն Նավասարդյան, ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունն ի՞նչ հետևանքներ կունենա Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների վրա:

-Եթե կտրուկ փոփոխություններ էլ չլինեն, ինչպիսին եղավ ինքնաթիռի խոցման ժամանակ, անպայմանորեն որոշակի նստվածք կլինի: Նման տեռորիստական գործողությունների ժամանակ մյուս պետությունն անպայման հաշվի է առնում, թե որ երկրում է տեղի ունեցել նման հանցագործությունը: Կտրվել երկրի հասարակական–քաղաքական, հոգեբանական ֆոնից, շատ դժվար է, սովորաբար դա հետամնաց, ահաբեկչական պետություններին է բնորոշ, ինչպիսին, օրինակ, Աֆղանստանն է, Սիրիան, Լիբիան կամ Թուրքիան:

-Երեկ ՌԴ նախագահն իր խոսքում նշեց, որ այս քայլով ինչ-որ ուժեր փորձել են սեպ խրել երկու բարեկամ ժողովուրդների միջև: ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Զախարովան տեղի ունեցածը որակեց ահաբեկչություն: Համամի՞տ եք Պուտինի և Զախարովայի գնահատականների հետ:

-Սա ահաբեկչություն է, և ով սա արել է՝ նպատակ է ունեցել ռուս-թուրքական հարաբերություններն արգելափակելու: Հիշենք, որ Ռուսաստանն ու Թուրքիան սկսեցին ակտիվ գործողություններ ծավալել Հալեպում, որը բոլորովին էլ ընդունելի չէր ահաբեկիչների համար: ԻԼԻՊ-ը ոչ մի կերպ չի կարողանում ընդունել Ռուսաստանի ներկայությունը տարածաշրջանում, և տարվող ռուսական քաղաքականությունը՝ Թուրքիայի հետ:
Իսկ տեսակետը, թե սա պետական մակարդակով արվեց, այնքան էլ չեմ կիսում: Ո՛չ Էրդողանը, ով ամենևին էլ հրեշտակ չէ, ո՛չ Ռուսաստանը, հարաբերությունների վատթարացում չէին ուզում: Սա նրանց ձեռնտու չէր:

-Իսկ ու՞մ էր ձեռնտու:

-Սրանք այն ուժերն իրականացրեցին, որոնք դեմ են հակաահաբեկչական գործողություններին: Ռուսաստանն այս ցուցակի առաջին հորիզոնականում է: Սրանով փորձեցին խոցել Ռուսաստանին՝ վիրտուալ տիրույթում: Ես, անկեղծորեն, կասկածում եմ, որ Թուրքիան կարող է ակտիվորեն, պետական մակարդակով պայքարել ահաբեկիչների դեմ, քանի որ նրանց՝ հե՛նց Թուրքիան է սնողն ու ծնողը, և առ այսօր՝ ավելի է հզորացնում այդ շարժումը:

-Իսկ Սպիտակ տան դերակատարությունն այս հանցագործության մեջ նշմարվո՞ւմ է:

-Պետական մակարդակով ասել, որ Սպիտակ տունը կազմակերպեց, ճիշտ չէ, բայց պարտադիր չէ պետական մակարդակով գնան նման գործողությունների. նույն պետության կազմում կարող են լինել կառույցներ, որոնք կարող են կազմակերպել նման ահաբեկչություններ, որը չի բխում տվյալ պետության քաղաքականությունից:

-Անդրադառնալով դեսպանի սպանությանը՝ վարչապետ Մեդվեդևը Facebook-ի իր էջում գրել է, որ միջազգային իրավունքի համաձայն՝ դեսպանի սպանությունը ծանրագույն հանցանք է, որը դուրս է գալիս քաղաքակիրթ հարաբերությունների շրջանակներից։ Եվ Ռուսաստանն անպատիժ չի թողնի դա։ Արդյո՞ք մենք ականատես կլինենք նոր սանկցիաների, ինչպիսին տեսանք նախկինում, որոնք շատ կարճ կյանք ունեցան:

-Ըստ երևույթին՝ այս հանցագործությունից հետո կուժեղանան ռազմական գործողություններն ահաբեկիչների դեմ: Բայց իմ համոզմամբ՝ ահաբկիչների դեմ պայքարը երկարատև գործընթաց է, և ասել, որ կկարողանան նրանց արագ վերացնել, սխալ է: Սկզբից, երբ ռուսական գործողությունները սկսվեցին, Սիրիայում շատերը հույս ունեին, որ ահաբեկիչներին վերացնելը շատ արագ տեղի կունենա, բայց կյանքը ցույց տվեց, որ դա այդպես չէ: Իսլամական ֆունդամենտալիզմը շարունակական գործընթաց է և կարող է տևել երկար տարիներ:

Նելլի Ավետիսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմինՏաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել«ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովը կարող է դրդել Հայաստանին նոր սադրանքների». Բայրամով Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարանԱԺ այցելած ԵՊՀ ուսանողներին է ներկայացվել խորհրդարանական դիվանագիտությունը Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան ««Թատերական շաբաթ» ծրագիրը ոգևորել է երեխաներին և թատերական հանրությանը». Դանիել Դանիելյան Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Չինաստանն անապատում կառուցել է Թայվանի մայրաքաղաքի կենտրոնի ճշգրիտ կրկնօրինակը. BildՎաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներինԱնդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթներն արգենտինական թիմում Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունըԾանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել էՎերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ
Ամենադիտված