Պետրա Կվիտովային դանակահարել են

2016-12-20 16:49:00

Ուիմբլդոնի կրկնակի չեմպիոնուհի, չեխ Պետրա Կվիտովային դանակահարել են Չեխիայում գտնվող իր տանը: Այս մասին թենիսիստուհու ներկայացուցիչ Կարել Տեյկալն ասել է Lidove Noviny պարբերականին տված հարցազրույցում: Հավանաբար, փորձել են կողոպտել թենիսիստուհու տունը:

Կվիտովայի կյանքին վտանգ չի սպառնում, նա հիվանդանոց է տեղափոխվել աջ ձեռքի վնասվածքով:

Նշենք, որ WTA-ի վարկանիշային աղյուսակում թենիսիստուհին 11-րդն է:

 

Դիտվել է 2635 անգամ:

Լրահոս
28 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը