Պետրա Կվիտովային դանակահարել են
SportՈւիմբլդոնի կրկնակի չեմպիոնուհի, չեխ Պետրա Կվիտովային դանակահարել են Չեխիայում գտնվող իր տանը: Այս մասին թենիսիստուհու ներկայացուցիչ Կարել Տեյկալն ասել է Lidove Noviny պարբերականին տված հարցազրույցում: Հավանաբար, փորձել են կողոպտել թենիսիստուհու տունը:
Կվիտովայի կյանքին վտանգ չի սպառնում, նա հիվանդանոց է տեղափոխվել աջ ձեռքի վնասվածքով:
Նշենք, որ WTA-ի վարկանիշային աղյուսակում թենիսիստուհին 11-րդն է: