70 տարեկան հասակում վախճանվել է խորհրդային եւ ռուս դերասան Ալեքսանդր Յակովլեւը

2016-12-20 17:45:27

Դեկտեմբերի 19-ին կյանքի 71-րդ տարում վախճանվել է թատրոնի ու կինոյի խորհրդային եւ ռուս դերասան Ալեքսանդր Յակովլեւը: Այդ մասին ասված է ՌԴ կինեմատոգրաֆիստների միության պաշտոնական կայքում:

«Դեկտեմբերի 19-ին կյանքի 71-րդ տարում երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է դերասան Ալեքսանդր Անատոլեւիչ Յակովլեւը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Արտիստի ստեղծագործական կենսագրությունը ներառում է հարյուրից ավելի դերեր, որոնց թվում են Նիկիտա Միխալկովի «Օտարների մեջ՝ յուրային, յուրայինների մեջ՝ օտար» ֆիլմում շտաբս-կապիտանի, գնացքի վրա հարձակման կազմակերպողի դերը, որը նրան բերեց ժողովրդականություն եւ հանդիսատեսների սերը:

Նաեւ Յակովլեւը նկարահանվել է «Գարնան տասնյոթ ակնթարթ», «Լեգենդ թիվ 17», «Փակ դպրոց», «Մետրո» եւ բազմաթիվ այլ կինոնկարներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Դիտվել է 1477 անգամ:

Լրահոս
25 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը