Դանակահարությունից հետո Պետրա Կվիտովան վիրահատության է ենթարկվել
ՍպորտՉեխ թենիսիստուհի Պետրա Կվիտովան վիրահատվել է:
Վիրահատությունը տևել է 3 ժամ 45 րոպե և հաջող է ավարտվել:
Թենիսիստուհու ձեռքը 6-8 օր կլինի գիպսով:
Հիշեցնենք, որ Ուիմբլդոնի կրկնակի չեմպիոնուհուն դանակահարել են Չեխիայում գտնվող իր տանը: