Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանը՝ պատգամավո՞ր

2016-12-21 14:31:00

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին‚ տեղի ունեցավ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի ամփոփիչ ասուլիսը, որով նա ամփոփում էր 2016 թ.-ին վարչության կատարած աշխատանքները: 

Ասուլիսի ընթացքում լրագրողները հետաքրքրվեցին Արման Սահակյանից, թե 2017 թվականի ԱԺ-ի ընտրությունների հետ կապված՝ ինքն ինչ պլաններ ունի.

«Եթե կլինի քաղաքական որոշում‚ ապա ես պատրաստ եմ մասնակցել այդ ընտրություններին՝ ռեյտինգային ընտրակարգով»,-պատասխանեց Արման Սահակյանը:

Հիշեցնենք, որ ԼՈւՐԵՐ.com-ն արդեն գրել էր, որ արդեն իսկ պարզ է Երևանում իշխող ՀՀԿ-ի չորս ընտրատարածքների ռեյտինգային ցուցակները:

Մասնավորապես՝ Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն թաղամասերը միավորող ընտրատարածքային ցուցակում տեղ են գտնելու ԱԺ Նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, ով այժմ զբաղեցնում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը, ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը, գործարար և Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանը, քաղավիացիայի նախկին պետ Արտյոմ Մովսիսյանը:

Սոնա Հարությունյան

Դիտվել է 2228 անգամ:


Լրահոս
19 Հուն
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը